Ներքին 2 տարի առաջ - 12:27 08-03-2024

Կանայք մեծ ներդրում ունեն բնակչության առողջության պահպանման գործում․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։

«Այսօր կանանց ներուժն ու ճկունությունն ընդգծելու, նրանց ոգեշնչելու տոնն է։

Առանձնահատուկ շնորհավորում եմ առողջապահական համակարգում աշխատող բոլոր կանանց, ովքեր մեծ ներդրում ունեն բնակչության առողջության պահպանման գործում, դրսևորում են խնամք ու հոգատարություն` այսօր և ամեն օր:

Ես կանանց և աղջիկների կրթության, ինքնադրսևորման, արդար մրցակցության իրավունքի կողքին եմ, քանի որ մեր երկրում կանայք ունեն առաջնորդելու, կրթելու ու առաջընթաց գրանցելու մեծ ներուժ:

Սիրելի՛ կանայք, թող ձեր օրը լցված լինի ուրախությամբ, ծիծաղով և ուշադրությամբ, որին դուք լիուլի արժանի եք:
Եղե՛ք առողջ և երջանիկ»,-նշված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով