Ներքին 2 տարի առաջ - 22:56 07-03-2024

Քիմիա առարկայի հանդեպ հետաքրքրությունն աճել է. հանձնաժողովի նախագահ

Օրերս ամփոփվեցին Քիմիա առարկայի հանրապետական օլիմպիադայի արդյունքները։ Ինչպես պարզ է դառնում արդյունքներից, դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած իննսունմեկ աշակերտներից վեցն արժանացել են առաջին, յոթը՝ երկրորդ, տասնյոթը՝ երրորդ կարգի մրցանակների, իսկ տասնհինգ աշակերտներ պարգևատրվել են հատուկ մրցանակներով, քսանմեկը՝ գովասանագրերով։

Oragir.News-ի հետ զրույցում քիմիա առարկայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը նշեց, որ առարկայի հանդեպ հետաքրքությունը վերջին տարիներին աճել է, ինչի վառ ապացույցն են հանդիսանում նախորդ տարվա համեմատ այս տարի օլիմպիադայի մասնակցության ցուցանիշները։

«Ինչպես հայտնի է, օլիմպիադայի առաջին փուլը դպրոցականն է, որին այս տարի մասնակցել է 3400 աշակերտ՝ նախորդ տարվա համեմատ մոտ 600 մասնակցով ավելի։ Սա աննախադեպ մեծ թիվ է քիմիա առարկայի համար։ Կարող ենք արձանագրել, որ օլիմպիադային մասնակցող աշակերտների պատրաստվածությունն է մեծացել թե՛ գործնական, թե՛ տեսական փուլի համար։ Տեսական փուլին առաջարկվող խնդիրները տարեցտարի բարդանում են, բայց աշակերտների արդյունքները չեն տուժում։ Դա նշանակում է, որ իրենք ավելի լավ են պատրաստվում»։

Անդրադառնալով նախորդ տարի Հայաստանից Քիմիայի համաշխարհային օլիմպիադայի մեկնած պատվիրակության հաջողություններին և նվաճումներին՝ Դավինյանը ասաց․

«Նախորդ տարի մասնակցել ենք երկու միջազգային օլիմպիադայի՝ ապահովելով բավական բարձր արդյունքներ։ Այս տարի երևի կմասնակցենք միայն համաշխարհային օլիմպիադային։ Մեր երեխաների պատրաստվածությունը կարելի է գնահատել բավարար․ դա ցույց են տալիս նաև մեր արդյունքները։ Այստեղ կարևոր է երեխաների սկզբնական պատրատվածության մակարդակը․ եթե ընտրական փուլերում մրցակցությունը մեծ լինի, հետևաբար պատասխանատվության մակարդակն էլ է բարձրանում, իսկ մնացածը կախված է մեր կատարած աշխատանքից, թե ինչպես կպատրաստենք իրենց միջազգային օլիմպիադաներին»։

Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ այս տարվա օլիմպիադայի տեսական փուլը փոքր-ինչ դժվար էր՝ ի հաշիվ որոշակի խնդիրների առկայության․

«Տեսական փուլը գրեթե ոչնչով չէր տարբերվում նախորդ տարիներին ունեցածներից․ միայն խնդիրներն էին որոշակիորեն դժվարացել։ Ինչ վերաբերում է գործնական փուլին, կարող եմ ասել, որ տարբերությունները շատ են․ ընդգրկվել են այնպիսի գործնական հանձնարարություններ, որոնք այս տարի առաջին անգամ էին իրագործվում։

Խոսելով հանձնաժողովում ներառված մասնագիտական խմբից՝ Դավինյանը արձանագրեց, որ կազմը նույնն է՝ բացառությամբ նրա, որ այս տարի հանձնաժողովում են նաև նախորդ տարվա միջազգային օլիմպիադաների մասնակիցներից ոմանք։

«Երիտասարդները շատ մեծ ուրախությամբ են ընդունել առաջարկը՝ մեզ միանալու, որոնց հետ համատեղ 4 ամիս շարունակ աշխատել ենք։ Նրանք իրենց հետ միշտ նոր գաղափարներ են բերում, նոր շունչ են հաղորդում, ինչը մեզ շատ օգնում է»։

Oragir.News-ի հետ զրույցում Դավինյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի մարդկային ռեսուրսները շատ սահմանափակ են համեմատած ուրիշ երկրների, ինչը, իր կարծիքով, Հայաստանում չկայացած ավագ դպրոցների պատճառով է։

«Մինչև 9-րդ դասարանի օլիմպիադան իր հաղթողներով ու կազմով շատ հետաքրքիր և ամենաանկանխատեսելին է․ դա այն ժամանակն է, երբ մեր աշակերտները ավագ դպրոցներում չեն։ Ավագ դպրոցներում հաղթում են հայտնի դպրոցների աշակերտները, ինչը, ըստ իս, այդ հաստատություններում գործընթացի ճիշտ կազմակերպումն է։ Կան դեպքեր, որ այն մարզերում, որտեղ կայացած ավագ դպրոցներ չկան, 9-րդ դասարանում աշակերտը հաղթում է կամ կարգ է ստանում, իսկ 10-րդ դասարանում այդ երեխան արդեն չկա։ Իմ կարծիքով՝ մենք Հայաստանում ունենք լավ կայացած ավագ դպրոցներ ու չկայացած ավագ դպրոցներ։ Այն դպրոցները, որոնք քիմիայով լավ աշխատանք են տանում, մի քանիսն են։ Կարևորը այն է, որ հանձնաժողովի անդամները նախապատվություն չունեն կամ չեն աշխատում որևէ դպրոցում, ինչը օբյեկտիվության մասին է խոսում»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում