Ներքին 2 տարի առաջ - 14:25 07-03-2024

Լարսը փակվելու որևէ հիմնավոր պատճառ չեմ տեսնում. Գևորգ Պապոյան

Այլ երկրների հետ խոսակցություններ մշտապես եղել են և կլինեն: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին Լարսի փակման հետ կապված խոսակցություններ են գնում:

«Նիկոլ Փաշինյանի այցը Եգիպտոս ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական շատ մեծ բաղադրիչով այց էր: Հանդիպումներ եղել են նաև գործարարների հետ: Եգիպտոսը մեկ օրինակ է, բայց մենք պետք է բոլոր ուղղություններով աշխատենք, եթե ուզում ենք մեր պետության դիմակայունությունն ուժեղացնենք, որպես պետություն ուժեղ լինենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Լարսով անցնող հայ վարորդներին ասել են, որ այլևս չեք կարող ձեր ապրանքն արտահանել և պատասխանը գնացեք ձեր իշխանություններից ուզեք, Գևորգ Պապոյանն ասաց. «Ես պաշտոնապես այդպիսի տեղեկատվություն չեմ ստացել որպես նախարար: Չունեմ որևէ տեղեկություն, որն առնչություն ունի ձեր արտահայտած տեղեկատվության հետ»:

Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե ռուսները, օրինակ, մեկ ամսով Լարսի ճանապարհը փակեն, կա՞ դրան այլընտրանք, Գևորգ Պապոյանը պատասխանեց. «Ես չեմ տեսնում որևէ հիմնավոր և օբյեկտիվ պատճառ, թե ինչու պետք է Լարսը փակվի: Ես որևէ պատճառ և տնտեսական, և քաղաքական, և աշխատանքային, չեմ տեսնում»:

Դիտարկմանը, որ պատճառ կարող է լինել այն, որ Հայաստանը ռուս սահմանապահներին ուզում է հանել «Զվարթնոց» օդանավակայանից, նախարարն արձագանքեց. «Դուք կարծում եք, որ դա հիմնավոր պատճա՞ռ է»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ