Աշոցքի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Հրազդան և Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում
copy image url

Աշոցքի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Հրազդան և Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում

Ներքին 1 տարի առաջ - 08:43 07-03-2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է բեռնատարների համար:

Աշոցքի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն:

մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։