Ներքին 2 տարի առաջ - 12:00 06-03-2024

Բիզն ունի իր բռնողին հետևից ծակելու հատկություն․ Գևորգ Պետրոսյանը դատարանում հաղթել է ԵՊՀ ռեկտորին

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինա Տասչյանի նախագահությամբ, բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայցն ընդդեմ Երևանի պետական համալսարանի։

«Նախորդ տարվա հունիսի 23-ին ԵՊՀ-ում լուծվել էր աշխատանքային պայմանագիրս՝ ժամկետը լրանալու պատճառաբանությամբ։ Հուլիսի 24-ին դիմել էի դատարան և արդեն երեկ՝ 8 ամիս անց հրապարակվեց վճիռը, որով հայցը բավարարեց ամբողջությամբ, իմ աշխատանքային պայմանագիրը լուծարելու վերաբերյալ հրամանը ճանաչվեց անվավեր, և դատարանը վճռեց ինձ վերականգնել նախկին աշխատանքին, և հոգուտ ինձ գործատուից գանձել հարկադիր պարապուդի ամբողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը», - այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը։

Հարցին՝ արդյո՞ք որոշել է նորից աշխատանքի անցնել ԵՊՀ-ում, Պետրոսյանը պատասխանեց, որ դեռևս վերջնական որոշում չի կայացրել, սակայն, դրա իրավունքն արդեն ունի, քանի դեռ դատական ակտն ուժի մեջ է․

«Սա պարզապես ինձ համար ավելի շատ բարոյական պայքարի խնդիր էր, ոչ թե հատկապես աշխատանքի գնալու, որովհետև ես 1 տարի 6 ամիս Պետական համալսարանում դասավանդել եմ այնքան ծիծաղելի գումարով, որ անգամ իմ բենզինի ծախսն էր գերազանցում իմ աշխատավարձին։ Պարզապես լինելով 27 տարվա դասախոս սիրել եմ իմ աշխատանքը, իմ ուսանողներին, և այդ պատճառով էլ գնացել եմ աշխատանքի։ Այս հաղթանակն ինձ պետք էր բարոյական առումով, որպեսզի ոմանց ցույց տամ, որ իրենք փոքր մարդիկ են կյանքում, չնայած, որ լուրջ դեմքերով են հանդես գալիս հանրության շրջանում։ Եվ միայն փոքր մարդը կարող է մարդու մեջքից հարվածել և զվարճանալ, սակայն, իրենց զվարճանքը երկար չտևեց։ Թող հիշեն, որ բիզն ունի իր բռնողին հետևից ծակելու հատկություն»,- եզրափակեց մեր զրուցակիցը

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ