Ներքին 2 տարի առաջ - 17:50 05-03-2024

2020-ից հետո դժվար է հասկանալ մարդկանց, որոնք էս իշխանությանը հավատում են․ Լևոն Քոչարյան

Բոլորս լսում ենք, որ ասում են՝ այ, աթոռի համար են կռիվ անում, պաշտոններ են ուզում, մենք էլ ասում ենք, որ նպատակը պաշտոն ունենալը չի, նպատակը ազատվելն է այն իշխանություններից, որոնք ցավոք, տեսել ենք՝ ինչ վիճակի են հասցրել երկիրն ու մեզ բոլորիս: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, Չարենցավանում կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Մեր նպատակը ազգային ուղղվածության իշխանություններ ունենալն է, որը կսպասարկի ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի, այլ մեր շահերը: Բնականաբար, եթե մենք քաղաքական ուժ ենք, մենք պատասխանատվությունից չենք խուսափում, ուղղակի նպատակը աթոռ ունենալը չէ: Եթե մենք տեսնենք, որ ուժեր կան, որոնք միգուցե ավելի շատ շանս ունեն, ավելի են սիրված ժողովրդի կողմից, մենք խնդիր չունենք միանալ այդ ուժերին: Այսինքն այստեղ անձնական ամբիցիաների հարց չկա»,-ասաց նա:

Լևոն Քոչարյանն ասաց, որ փոփոխությունը կարող է լինել, եթե լինի ուժ, միասնականություն, համախմբվածություն։ Նշեց, որ իշխանությունը ոստիկանության միջոցով փողոցային պայքարի դեպքում ապօրինությունների է դիմում, բռնություն է կիրառում, ապա քրեական գործեր հարուցում, որպեսզի քաղաքացիները վախենան։ Սակայն դա ճանապարհ չէ։

Լևոն Քոչարյանի խոսքով, եթե շատերն այս իշխանության ապօրինությունները հասկացան 2020 թվականից, ապա ինքը և շատերն էլ 2018 թվականից են զգացել ու հասկացել, թե երկիրը որ ուղղությամբ է տարվում։ «Գոնե մինչև 2020 թվականը ինչ-որ տեղ հասկանալի էր, թե ինչու կարելի էր հավատալ այս իշխանություններին, բայց դրանից հետո դժվար է հասկանալ էն մարդկանց, որոնք շարունակում են հավատալ, շարունակում են հետևել այսօրվա իշխանություններին։ Ցավոք, էն վիճակին մեզ հասցրեցին, որ ամենավատ երազում նույնիսկ չէինք կարող պատկերացնել»,- ասաց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»