Ներքին 2 տարի առաջ - 17:45 04-03-2024

Ինչ տեսք ունի հետ վերադարձված «Կանազ» մարզամշակութային կենտրոնը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց, որ «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը վերադարձվել է Երևանին։

Oragir.News-ը շրջեց և նկարահանումներ իրականացրեց մարզամշակութային կենտրոնում, որտեղ պարզ դարձավ, թե ինչ տեսք ունի մշակույթի կենտրոնը, և ակներև ինչ խնդիրներ կան։

Հիշեցնենք, որ Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող «Կանազ» մշակութային կենտրոնը 7 տարի առաջ՝ 2017 թվականի հոկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ 10 տարի ժամկետով փոխանցվել էր դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին։

Փաստացի, քաղաքային իշխանությունը՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, չեն սպասել, որ 10 տարի ժամկետը լրանա և ժամանակից շուտ այն հետ են վերադարձրել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը