Ներքին 2 տարի առաջ - 16:10 04-03-2024

Եթե առցանց դիմում կա, նոր դիմումի կարիք չկա. ԱՍՀՆ-ն՝ ԼՂ տեղահանվածների սոցաջակցության ծրագրի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են փոփոխություններ սոցիալական աջակցության 3 ծրագրերում (միանվագ 100 հազար դրամ, վեցամսյա 40+10 հազար դրամ, ինչպես նաև երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառումներ)։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ եթե Դուք արդեն իսկ դիմել եք վերոնշյալ ծրագրերին և Ձեր անունով համակարգում առկա է առցանց դիմում, ապա նոր դիմում ներկայացնելու անհրաժաշտություն չկա․ տվյալ դիմումները կվերանայվեն և իրականացված փոփոխությունների շրջանակին համապատասխանելու դեպքում՝ կբավարարվեն։

«Այն անձինք, ովքեր դեռևս չեն դիմել վերոնշյալ ծրագրերին պետք է առցանց դիմում ներկայացնեն մարտի 31-ը ներառյալ՝

վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի դեպքում անհրաժեշտ է մուտք գործել https://rent.socservice.am հղմամբ,

երկամսյա 50,000 դրամ ծրագրի դեպքում՝ https://50.socservice.am հղմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը