Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:00 01-03-2024

Քոչարյանը սարքեց, Սերժը վայելեց, Նիկոլն էլ մարսեց մարտի 1-ը. Մարինա Պողոսյան

Այսօր ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առաջ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը մի խումբ արցախահայերի հետ իրականացրեք բողոք-իրազեկում:

Քաղաքացիների պահանջը մեկն էր․ հետամուտ լինել այն բացահայտումներին, որոնց մասին անդրադարձել էինք շաբաթներ առաջ, ինչպես նաև՝ կալանավորել բոլոր մեղավորներին:

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը Oragir.News-ին հիշեցրեց նախ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները, ապա հորդորեց ՀՀ գլխավոր դատազ Աննա Վարդապետյանին իրենց բացահայտումները չվերածել մարտի 1-ի քննությանը և անուշադրության մատնել:

«Այս օրը շատ սիմվոլիկ է։ Տիկի՛ն Վարդապետյան, չմտածես, թե կարող ես սա Մարտի 1-ի գործ սարքել։ Մարտի 1-ի գործով ես եղել եմ տուժողի ներկայացուցիչ և ի սկզբանե հասկացել եմ, թե ինչ Women's club էր կամ ինչ շոու ծրագիր էր, ինչ «Հայկո-Մկո» են անում Մարտի 1-ի դատական նիստով։ Դուք Մարտի 1-ը կորցրած, կլանած մարդիկ եք։ Որ դուք դա կերած չլինեիք, էսօր Արցախը չէր հանձնվի, որովհետև մարդիկ հավատալու էին, որ կա պատասխանատվություն, կա պատժելիություն։ Հիմա կգրեք՝ Քոչարյանի աջակիցն ա, Սերժի կամ Նիկոլի, հիմա ուզում եմ էդ «սուրբ երրորդությանը» ասել՝ Քոչարյանը սարքեց Մարտի 1-ը, Սերժը վայելեց, Նիկոլն էլ մարսեց։ Ոչ մեկի կողմնակիցն էլ չեմ»,- ընդգծեց Մարինա Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։