copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 17:53 01-03-2024

«Ռոսսելխոզնադզորը» խախտումներ է հայտնաբերել Հայաստանից ներմուծված խավիարում. սահմանափակումներ են մտցրել

«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն կարմիր խավիարի մատակարարման համար։

«Ռոսսելխոզնադզորը» լաբորատոր մոնիտորինգի ժամանակ խախտումներ է հայտնաբերել Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն կարմիր խավիարի մատակարարման հարցում։

Ծառայության տվյալներով՝ հայկական «Max Fish» ընկերության կարմիր խավիարի մեջ կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել։ Այդ կապակցությամբ որոշվել է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել այս ձեռնարկությունից խավիարի մատակարարման համար։