Երևան +21°
copy image url
Ավելին 1 ամիս առաջ - 11:20 01-03-2024

71 տարեկանում կյանքից հեռացել է սովետական դերասան Իգոր Կապատովը

Կյանքի 71-րդ տարում մահացել է դերասան Իգոր Կապատովը, ով ավելի քան 10 տարի հնչեցրել է Միշուտկային «Բարի գիշեր, երեխաներ» մանկական հաղորդման ժամանակ: Այս մասին հայտնել են Բաշկիրի պետական տիկնիկային թատրոնից ։

Իգոր Կապատովը ծնվել է 1953թ. օգոստոսի 19-ին: Ավարտել է Գորկու թատերական ուսումնարանը և Ուֆայի արվեստի ինստիտուտը։

1977 թվականից դերասան է եղել Բաշկիրի պետական տիկնիկային թատրոնում և Բաշկիրի Հանրապետական ռուսական դրամատիկական թատրոնում։ Որպես բեմադրող ռեժիսոր բեմադրել է ներկայացումներ Օրենբուրգի, Ուֆայի, Իժևսկի դրամատիկական թատրոններում։ Հանդես է եկել նաև որպես բեմանկարիչ, զգեստների նկարիչ։