Ներքին 2 տարի առաջ - 14:11 29-02-2024

ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Նոր նորքի Լվովյան փողոցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ից:

Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ստացվել Լվովյան փողոցում գտնվող հասարակական նշանակության տարածքներում բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ։ Մասնավորապես, քաղաքացիները հայտնել են, որ այդ շինություններում տարիներ շարունակ բնակվել են, և այժմ բնակության նպատակով այլ տարածք տեղափոխվելու, ինչպես նաև իրենց անձնական գույքը փոխադրելու հնարավորություն դեռևս չունեն:

Ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա՝ Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ։ Համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով կապ է հաստատվել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ։

Բարձրացված հարցի կապակցությամբ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով գրություն կհասցեագրվի Երևանի քաղաքապետարան։

Խնդիրը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջեւ ընկած ինքնակամ կառուցված բնակելի տները քանդվելու են։ Բնակիչները քաղաքապետի որոշմանը դեմ են և փորձում են արգելել քանդման աշխատանքները։ Նրանք նշում են, որ իրենց ծանուցում չի եկել և ընդամենը 2 օր ժամանակ են տվել՝ տները լքելու համար։ Այժմ տարածք են բերվել մեծ թվով ոստիկաններ՝ հասարակական կարգը պահպանելու համար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում