Ներքին 2 տարի առաջ - 10:20 29-02-2024

Ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների 2023 թվականի աշխատանքները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2024 թվականի փետրվարի 28-ին ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների 2023 թվականի աշխատանքները:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Ժորա Թովմասյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքներում գրանցվել է հանցագործության 1736 դեպք՝ 2022 թվականի 2212 դեպքի դիմաց. արձանագրվել է հանցագործության դեպքերի նվազում՝ 476-ով կամ 21,5%-ով:

2022 թվականի համեմատ՝ 2023 թվականին 57 դեպքով կամ 10%-ով նվազել են միջին ծանրության հանցագործությունների դեպքերը, 33 դեպքով կամ 13,5 %-ով աճել են ծանր հանցագործությունների դեպքերը, 43 դեպքով կամ 67,2%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը:

2023 թվականի ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 414 դեպքով կամ 42,6%-ով՝ կազմելով 558 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 972 դեպքի դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում 36 դեպքով նվազել են բնակարանային գողությունների դեպքերը (2023 թվականին՝ 48 դեպք, 2022 թվականին՝ 84):

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործերով հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է՝ 10 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 5 դեպքի դիմաց:

2023 թվականի ընթացքում Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 249 քրեական վարույթ` 275 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 131 քրեական գործ` 155 անձի վերաբերյալ):

2023 թվականին պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններից 2-ով, որոնք վերաբերել են թիվ 188 հիմնական դպրոցին և թիվ 207 մանկապարտեզին, դատախազի հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արմեն Օսեյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործության 2558 դեպք՝ 2022 թվականի 2696 դեպքի դիմաց (138 դեպքով կամ 5.1%-ով պակաս):

Հաշվետու տարում գրանցվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 371 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 411 դեպքի դիմաց:

2023 թվականին գրանցվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 998 դեպք (2022 թվականին՝ 1359 դեպք):

2023 թվականի ընթացքում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 353 դեպք` 2022 թվականի 153 դեպքի դիմաց:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից 2023 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 267 քրեական վարույթ՝ 276 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 206 գործ (վարույթ)՝ 219 անձի վերաբերյալ):

Վարչական շրջանի դատախազության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2023 թվականին դատարան է ներկայացվել 13 հայցադիմում և 1 գույքային հայց (2022 թվականին՝ 1 հայցադիմում): Հայցադիմումներից մեկով վիճարկվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավարի կողմից «Շողեր» մսուր մանկապարտեզի օտարման գործընթացը:

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ