Ներքին 2 տարի առաջ - 19:15 28-02-2024

Բահերով կգանք Երևան․ գյուղատնտեսական ապահովագրությունը վերացրել են․ Արմավիրի բնակիչներ

Արմավիրի մարզի բազմաթիվ բնակիչներ Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում են, որ այս տարի չեն կարողացել գյուղատնտեսական ապահովագրությունից օգտվել։

«Փետրվարի 27-ը վերջին օրն էր, բայց ի տարբերություն նախորդ տարիների՝ ոչ մի կազմակերպություն չապահովագրեց մեր բերքը։ Նույնը մեր հարևան գյուղերում է։ Եթե եղանակը համը հանի, ու գարնանը ձյուն, կարկուտ լինի, բերքը վնասվի, փաստի առաջ ենք կանգնելու։ Միլիոններով վարկ ենք վերցնում, հող մշակում, որ այսպես փաստի առաջ կանգնեցնեն»,- ասացին Արմավիրի մարզի բնակիչները։

Այս խնդիրն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նաև իշխանական պատգամավոր Արփի Դավոյանը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ 2022-2023 թվականներին նկատվել են երևույթներ, որոնք բացասաբար են ազդել այդ ոլորտում ծառայություններ մատուցողների վրա։

«Արդյունքն այն է, որ այդ կազմակերպությունները ապահովագրավճարներից հավաքել են էապես ավելի քիչ գումարներ, քան վերաապահովագրության պայմանագրերով ենթակա է եղել հատուցման»,- ասել է փոխվարչապետը։

Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարողանում տարրական հարց լուծել և գյուղացիների բերքն ապահովագրել։ Արմավիրի մարզի բնակիչները այսօր հետևել են Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխանին և հիասթափվել են։ Ասում են՝ չի բացառվում, որ բահերով գան Երևան՝ ակցիա անելու։

«Մենք լսեցինք փոխվարչապետի ելույթը և հիասթափված ենք։ Հարկ հավաքելուց առաջին տեղում են, բայց գյուղացուն, որը պատրաստ է վճարել իր բերքը ապահովագրելու համար, ոչնչով չեն կարողանում օգնել։ Գուցե Գյուղատնտեսության նախարարությունը հե՞տ բերեն, այլապես տպավորություն է, որ միտումնավոր են այս ամենն անում,որպեսզի շարքային գյուղացին չկարողանա շուկայում հաստատվել, արդյունքում օլիգարխները իրենց բերքը հանեն շուկա, իսկ գյուղացուն մնա միայն տանջանքը։ Չի բացառվում, որ մոտ օրերս բահեր վերցնենք ու շարժվենք Երևան, եթե որևէ հարցով չընդառաջեն,ապա տրակտորներով կգանք Կառավարության շենք»,- դժգոհեց Արմավիրի մարզի մեկ այլ բնակիչ, որը 2 շաբաթ է, ինչ սկսել է ծառերի էտի, սրսկման, հողի փխրեցման աշխատանքները։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը