Ներքին 2 տարի առաջ - 19:24 28-02-2024

ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկադիր կատարման ոլորտին առընչվող հարցեր

Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր հյուրընկալել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին, ԵԽ միջազգային փորձագետ, Դատական կարգադրիչների միջազգային միության գլխավոր քարտուղար Մաթյո Շարդոնին։ Այցի նպատակն էր տեղում քննարկել հարկադիր կատարման ոլորտում առկա խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիները։

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Արդարադատության նախարարության հետ արդյունավետ ու հաջողված համագործակցության համար, ինչպես նաև պարոն Շարդոնին՝ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի մշակման՝ եվրոպական չափանիշներին համապատասխանության ապահովման հարցում արժեքավոր փորձագիտական աջակցության համար։ Լևոն Բալյանը նկատել է, որ ԵԽ-ի հետ նախարարության համագործակցությունը բազմաշերտ է, և այսօրվա հանդիպումը լավ առիթ է համագործակցության ուղղությունները հետագայում ամրապնդելու համատեքստում։

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում հարկադիր կատարողների հետ կազմակերպված հանդիպման համար՝ կարևորելով կատարողական գործողությունների ընթացքում հանդիպող հարցերն անմիջապես միջազգային գործընկերների հետ առարկայական քննարկելը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկադիր կատարողի աշխատանքում հանդիպող գործնական խնդիրները, դրանց հաղթահարման ուղիները, հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման հիմնական խոչընդոտները։ Միաժամանակ շեշտվել է նաև, որ գործող օրենքի պարագայում գործնականում հանդիպող խնդիրների հիմնական մասը լուծում կստանա նոր օրենքի նախագծի ընդունմամբ։

Հյուրերը շրջայց են կատարել նաև Ծառայության վարչական շենքում, Սպասարկման գրասենյակում և Քաղաքացիների ընդունելության կենտրոնում հետևել քաղաքացիների սպասարկման գործընթացին, ծանոթացել ՀԿԱԾ էլեկտրոնային նոր համակարգի և հարկադիր էլեկտրոնային աճուրդի էլեկտրոնային գործիքակազմի, ինչպես նաև քաղաքացիներին սպասարկելու համար ձեռք բերված շարժական գրասենյակների հնարավորություններին։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»