Արտաքին 2 տարի առաջ - 19:00 26-02-2024

Ալիևը սպառնում է․ ՀՀ-ի միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ «Հայաստանի միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է»։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ալիևն ասել է այսօր՝ բռնազավթված Արցախի Իվանյան (Խոջալու-խմբ) քաղաք կատարած այցի ընթացքում։

Ալիևը պնդել է, թե, իբր «Հայաստանը նոր տերերի փնտրտուքի մեջ է»։

«Հայաստանը, որ փորձում է նոր տեր գտնել և սրա-նրա գիրկն է նետվում, պետք է իմանա՝ իր միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելն է»,- նշել է նա։

Ադրբեջանի նախագահը մասնակցել է նաև այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիրի հիմնարկեքի արարողությանը։ Նրա խոսքով՝ «Խոջալուն շատ մեծ տեղ է զբաղեցնում ադրբեջանցի ժողովրդի գիտակցության և պատմության մեջ»։

«Այդ ողբերգությունն այն աստիճանի էր խոցել մեր սրտերը, որ մենք առանց Խոջալուի ազատագրման չէինք կարող հանսգտանալ։ Մենք ռազմի դաշտում վրեժ լուծեցինք Խոջալուի անմեղ զոհերի համար»,- ասել է նա։

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանի բանակը արհեստավարժ է, հայրենասեր և օժտված է լուրջ կարողություններով։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի բանակը անհնարին թվացող գործողություններն իրականացնում է շատ կարճ ժամանակահատվածում։ «Դրանցից մեկը, եթե ոչ ամենակարևորը Շուշիի գործողությունն էր»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան