Ներքին 2 տարի առաջ - 10:05 24-02-2024

Երևանի «12» ակումբում 4 քաղաքացի ալկոհոլի ազդեցության տակ քաշքշել, հարվածել ու հայհոյել են անվտագնության աշխատակիցներին. shamshyan.com

Փետրվարի 16-ին խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տերյան փողոցի 89 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Տերյան փողոցի 91 հասցեում գործող «12» ակումբում 4 քաղաքացի լինելով ալկոհոլի ազդեցության տակ, քաշքաշել, հարվածներ և սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նշված ակումբի անվտանգության աշխատակիցների հասցեին, որից հետ նրանցից մեկը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է փողոցին կից մայթին և առաջ գալով հարվածել է միջադեպը հարթել փորձող քաղաքացիներից մեկին, այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչներ 43-ամյա Սուրեն Հ․-ին և 43-ամյա Կարլեն Ն․-ին և բաժին են հրավիրել անվտանգության աշխատակիցներ՝ Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Կարապետ Ղ․-ն և հարվածից տուժած Երևանի բնակիչ 42-ամյա Սերգեյ Բ․-ն:

Ոստիկանների ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան զվարել է Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսանդր Հ․-ն։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ