Երևան +12°
copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 09:00 24-02-2024

Փաշինյանի լեգիտիմության կասկած է ծագել. ո՞վ է փորձել հեռացնել նրան

Հայ-ֆրանսիական գործընկերության նոր օրակարգի, հայ-ադրբեջանական փոխադարձ անվստահության, ՀԱՊԿ-ի անդամակցությունը սառեցնելու մասին հայտարարություններից զատ, Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություն է արել, որը կարող է սկանդալի պատճառ դառնալ։

France24-ի լրագրող Մարկ Պերելմանը հարցնում է՝ «Լեռնային Ղարաբաղում վերջին կոնֆլիկտի ժամանակ Դուք մեղադրեցիք Մոսկվային՝ այդ հակամարտությունը ձեր դեմ ուղղելու փորձի մեջ: Արդյոք Դուք շարունակո՞ւմ եք մտածել, որ Վլադիմիր Պուտինի նպատակն է Ձեզ իշխանությունից հեռացնել»։

Առաջին անգամ է նման ուղիղ հարց հնչում, որտեղ ակնհայտ խոսվում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պուտինական նպատակի մասին։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ ուղիղ տեքստով չի ասել, որ Պուտինն ուզում է իրեն իշխանությունից հեռացնել։ Բայց այս հարցին պատասխանում է։ «Գիտեք, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել ընտրված լեգիտիմ կառավարությանը: Ռուսական հեռուստաալիքները ոչ թե մի քանի օր, 6 տարի շարունակ, ըստ էության, համակարգված և հետևողական, նպատակամղված հակաքարոզչություն են մղում Հայաստանի կառավարության, ընտրված իշխանությունների և անձամբ իմ դեմ: Էլ ուրիշ ի՞նչ հետևություն անելու տեղ է մնում»,- ասում է Փաշինյանը։

Փաշինյանն այսպիսով՝ դրական պատասխան է տալիս լրագրողի հարցին, ուղղակի մեղադրանք է հասցեագրում այն քաղաքացիներին, որոնք պարտության գլխավոր պատասխանատու Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր և հանարահավաքներ էին կազմակերպում, ակնարկում է, որ իր դեմ պայքարողները, իրեն քննադատողները, իր հրաժարականի պահանջով ցույցեր անողները ռուսական գործակալներ են։ Սա հին հնարք է, որը կիրառել են բազմաթիվ առաջնորդներ, սակայն հարապարակավ հնչում է առաջին անգամ։

Գուցե Փաշինյանը չի հասկանում, որ France24-ի լրագրողի այս սկանդալային հարցը ոտնատակ է անում ժողովրդավարությունը։ Եթե ակնարկում են, որ ՀՀ-ում դրսից են իշխանություն նշանակում կամ հեռացնում, ապա այդպիսով արժեզրկում են ընտրություններն ու ժողովրդավարությունը։ Ֆրանսիացի լրագրողը կարող էր թյուր պատկերացում ունենալ ՀՀ անկախության և ժոովրդավարության մասին։ Բայց երբ Փաշինյանը հաստատում է ռուսական միջամտությունը իշխանության ձևավորման հարցում, ապա հիմք է տալիս ենթադրելու, որ 2018-ի իշխանափոխությունը ևս Մոսկվան է կազմակերպել։ Պարզ ասած՝ Վլադիմիր Պուտինն է Սերժ Սարգսյանին հեռացրել իշխանությունից։ Հետևապես՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ։ Այս հարցազրույցը հիմք ընդունելով, կարելի է կասկածի տակ առնել Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմության հարցն ու պահանջել արտահերթ ընտրություններ անցկացնել։ Առնվազն՝ անհրաժեշտ է հետաքննություն կազմակերպել պարզելու համար, թե ի՞նչ առնչություն է ունեցել ՌԴ-ն 2018-ի իշխանափոխության և դրան հաջորդած ընտրությունների ժամանակ։

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու թեման շոշափվում հիմա, երբ ՀՀ ներքաղաքական հարաբերական խաղաղություն է, ընդդիմության բոյկոտ չկա, փողոցային ցույցեր չկան, Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներ չեն կազմակեպվում։

Ասում են, թե 2018-ին ռուսական բարձր միջնորդությամբ տեղի ունեցած իշխանության հանձնման-ընդունման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է անխախտ պահել հայ-ռուսական հարաբերությունները։ Դրա դիմաց ռուսները խոստացել են նրան իշխանությունից հեռացնելու փորձեր չանել։ Ժողովրդի լեզվով ասած՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել է Արևմուտքի հետ խաղեր չտալ, իսկ Պուտինն էլ խոստացել է 10 տարի չխոչնդոտել Փաշինյանի անվրդով իշխանավարմանը։ Հիմա France24-ի լրագրողն ու Փաշինյանը հայատարարում են, որ Մոսկվան խախտել է պայմանը, փորձել է իշխանությունից հեռացնել Փաշինյանին։ Վերջինս էլ, ի պատասխան՝ խախտում է Պուտինին տված խոստումը, դիվերսիֆիկացիա է իրականացնում արտաքին, անվտանգային և պաշտպանական ոլորտներում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից