Ներքին 2 տարի առաջ - 20:21 23-02-2024

Հարկվում են բոլորը. քաղաքացու գրպանը մտնելու նոր օրենք է գալիս

Կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ սույն թվականի մայիսի 1-ից գործելու է օրենք, որով ՀՀ քաղաքացիների մի մասը եկամուտների հայտարարագիր են ներկայացնելու։ Իսկ հետագայում նաև բոլոր քաղաքացիներին պարտավորեցնելու են եկամտահարկ վճարել։

Oragir․News-ն ուսումնասիրել է թեման և պարզել, որ նախագիծն արդեն քննարկվում է հանրային խոսույթում։ Այս տարի՝ մինչև մայիսի 1-ը, ՀՀ քաղաքացիների մի մասը պիտի ներկայացնի անձնավորված հայտարարագիր 2023 թվականին ստացած եկամուտների վերաբերյալ։ Այդ խմբի մեջ մտնում են ՍՊԸ-ների բաժնետերերը, ովքեր ունեն 20% և ավելի մասնակցություն ՍՊԸ-ում։ Օրենքն առնչվում է նաև այն անձանց, ովքեր 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամ և ավել փոխառություն։ Եկամուտների մասին հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեն նաև հանրային պաշտոն զբաղեցնող քաղաքացիները, որոնք մինչև մայիսի 1-ը պետք է այն ներկայացնեն։

Շրջանառության մեջ դրված նախագծով նախատեսվում է, որ 2025 թվականին 2024 թվականի եկամուտների հայտարարագիր են ներկայացնելու բոլոր աշխատողները՝ ներառյալ պայմանագրով ծառայություններ մատուցող անձինք։ Նրանք նաև ստացած եկամուտներից եկամտահարկ են վճարելու։ Իսկ 2026-ին 2025-ի համար հաշվետվություն են ներկայացնելու և եկամտահարկ վճարելու ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները։

Նշենք, որ ներկայում աշխատողների մեծ մասի եկամտահարկը վճարում են գործատուները։ Իսկ այս օրենսդրական փոփոխություններով՝ եկամտահարկ վճարելու է եկամուտ ստացող քաղաքացին։ Այս տրամաբանության մեջ է մտնում նաև Կառավարության՝ արտագնա աշխատողներին հարկելու նախաձեռնությունը։ Օրինակ՝ անաշխատունակ մարտունեցին խոպան գնացած հարազատից ստացած փողի մի մասը, որպես եկամտահարկ, վճարելու է պետությանը։ Նույնիսկ մուրացկանը ստացած մի քանի դրամ ողորմության մասին պետք է հաշվետվություն կազմի և վճարի եկամտահարկ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին