Մամուլ 2 տարի առաջ - 08:07 22-02-2024

Փաշինյանը հրահանգել է՝ արցախցի գործիչներին «ասֆալտին փռել»` շոուներ բեմադրել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախցիների վերջին օրերի ակտիվությունը՝ ՀՀ ԱԺ եւ Արցախի պատգամավորների գաղտնի նիստերը, հանրահավաքներին ելույթները, լրջորեն անհանգստացրել է ՀՀ իշխանություններին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը հրահանգել է՝ արցախցի գործիչներին «ասֆալտին փռել»` շոուներ բեմադրել, զրկել պետական մեքենաներից, թիկնազորից։ Նախօրեին ոչ միայն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահին աղմուկով բերման ենթարկեցին, այլեւ Հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցագիր ուղարկեց նրան՝ ներկայանալու պահանջով։

Թե ինչ քրեական գործի շրջանակներում են հրավիրել, կոմիտեի խոսնակն ասաց՝ չեն կարող տեղեկատվություն տրամադրել։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, որեւէ վարույթ հարուցված չէ: Շահրամանյանի փաստաբանն ասում է, որ քննում են նրա դիմումը` ուղղված Վարդապետյանին, որը վերաբերում է Արցախին տրամադրված պետական միջոցների յուրացման մասին հրապարակումները քննելուն եւ կասկածները փարատելուն: Սակայն նման վարույթ եւս չկա:

Իրականում նպատակն արցախցիներին զսպելը, վախեցնելն է, որ դուրս չգան պայքարի: Մեր աղբյուրները հայտնում են, որ հոկտեմբերից ի վեր քննչական մարմիններ արցախցի տարբեր պաշտոնյաների, ակտիվ գործիչների են հրավիրում` «բացատրական» աշխատանքներ են տանում, փորձելով կանխել արցախցիների հնարավոր ակտիվությունը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան