copy image url
Ներքին Արտաքին Խոսք 2 ամիս առաջ - 21:30 21-02-2024

Արևմուտքը լուրջ խնդիրներ ունի. հայ-ադրբեջանական կարգավորումը ներկայումս առաջնային չէ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստան-ԵՄ և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին լավ քննարկում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։

«Հարավային Կովկասում խաղաղության, կայունության հաստատումը կարևոր տեղ է զբաղեցնում ԵՄ օրակարգում»,- գրել էր նա։

Oragir.News-ը քաղաքագետ Գարիկ Քեռյանից հետաքրքրվեց, թե այս հանդիպումից կարո՞ղ ենք ենթադրել, որ բրյուսելյան բանակցային հարթակը վերականգնվել է, կամ նման հնարավորություններ կան, ինչին ի պատասխան՝ նա նշեց՝ քանի դեռ Ադրբեջանը չի արձագանքել սրան, դժվար կլինի ասել։ Նա նշեց, որ բանակցային գործընթացը ոչ թե Հայաստանի ու ԵՄ առաջատար երկրների միջև է, այլ ՀՀ-ի ու Ադրբեջանի։

Քեռյանը հիշեցրեց, որ Ալիևը 2-3 անգամ հրաժարվել է մասնակցել այդ հարթակում անցկացվող բանակցություններին։ Ըստ նրա՝ եթե Ալիևը ընդունի հաջորդ հրավերը, ու որոշակի բանակցություններ ընթանան, ապա Շառլ Միշելի ասածը համապատսխանում է իրականությանը, սակայն քանի դեռևս Բաքվից պաշտոնական հավաստիացումներ չկան, որ երկիրը կվերադառնա արևմտյան հարթակ։

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Ալիևը խուսափում է Արևմուտքում բանակցելուց, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև որոշ հարցերում կոնսենսուս կա, իսկ դրանցից գլխավորն այն է, որ Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցությունը պետք է գտնվի ռուսական կողմի վերահսկողության տակ։

«Իհարկե, պաշտոնապես այդ մասին չի ասվել, բայց բազմաթիվ հայտարարություններում դա նշվել է, այդ մասին անգամ Ալիևի հարցազրույցում կամ Պուտինի ու Լավրովի դատողություններում է խոսվել։ Ներկայումս Արևմուտքի համար առաջնայինն այն է, որ այդ ճանապարհը չլինի ռուսական վերահսկողության տակ, որովհետև իրենց գլխավոր նպատակը ոչ թե Հայաստանի շահերի պաշտպանությունն է, այլ Ռուսաստանի ազդեցության լծակները հնավորինս սահմանափակելը և տարածշրջանում ՌԴ-ի ազդեցությունը զրոյացնելը։ Հիմա եթե Պուտինի, Ալիևի և Էրդողանի միջև համաձայնություն կա, միևնույն ժամանակ Արևմուտքը ոչ մի կերպ չի համաձայնվում ռուսական վերահսկողությանը, բնականաբար Էրդողանն ու Պուտինը Ալիևին խորհուրդ են տալիս չմեկնել Բրյուսել, ընդհակառակը՝ Փաշինյանին են հորդորում գնալ Մոսկվա և այնտեղ մասնակցել բանակցություններին»,- ասաց նա։

Քաղաքագետն ընդգծում է՝ եթե իրատես լինենք, ապա ճիշտը մոսկովյան հարթակում բանակցելն է, քանի որ որքան էլ Արևմուտքի նկրտումները խաղաղասիրական լինեն, դրանք ավելի շատ ռուսական ազդեցության խնդիրն են շոշափում, դա իրենք գերխնդիրն է։ Նա նշեց, որ Ռուսաստանը տարածաշրջանում ռազմական ներկայություն ունի, և այդ ձևաչափը կա, իրատեսական է Մոսկվայում բանակցություններ վարելը։

Մեր հարցին, թե Արևմուտքն Ալիևի նկատմամբ ճնշումներ գործադրելու իրական հնարավորություններ ունի՞՝ վերջինիս իր հարթակ բերելու համար, Գարիկ Քեռյանը պատասխանեց, որ իր համոզմամբ չունի, քանի որ ներկայումս Արևմուտքի առաջատար պետությունների և ԱՄՆ-ի համար շատ ավելի բարդ խնդիրներ են առաջացել՝ կապված Կարմիր ծովում իրավիճակի լարման, Գազայում շարունակվող ռազմական գործողությունների, և Ուկրաինային աջակցելու խնդիրների հետ։ Նա կարծում է, որ այս պարագայում Արևմուտքի համար հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն առաջնային չէ, երկրորդ, երրորդ պլանում է։

«Ուստի կարծելը, թե Արևմուտքը մյուս ճակատներում կթողնի իր հիմնական խնդիրների լուծումը և ամեն ինչ կանի այս տարածաշրջանում հարցերը լուծելու, խաղաղության պայմանագիրը բրյուսելյան, կամ վաշինգտոնյան հարթակներում կնքելու համար, պարզապես անիրատեսական է։ Այսօր իրենց համար առաջնային են այն խնդիրները, որոնք ես թվարկեցի։

Իսկ եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ տարածաշրջանում ռազմական ներկայություն ունի Ռուսաստանը, իսկ ռազմական գործողությունների դիմող կողմն Ադրբեջանն է, որն ինտեգրված է Թուրքիայի հետ, նույնիսկ այդ երկրների բանակներն են միասնական հրամանատարության ներքո, ապա կարծում եմ՝ Արևմուտքն ընդդեմ Ադրբեջանի ոչ մի քայլ չի ձեռնարկի, քանի որ դա ուղղված կլինի իր ՆԱՏՕ-ական դաշնակցի՝ Թուրքիայի դեմ»,- նշեց նա։

Գարիկ Քեռյանը հավելեց, որ Արևմուտքն այսօր երկակի դեր է խաղում՝ մի կողմից ցույց է տալիս, որ հայամետ դիրքորոշում ունի, բայց գործնականում ո՛չ Ադրբեջանի նկատմամբ կարող է ճնշումներ գործադրել, ո՛չ էլ նեղացնել իր դաշնակից Թուրքիային։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան