Ավելին 2 տարի առաջ - 11:44 21-02-2024

Անցած տարի կարմրուկով հիվանդանալու դեպքերի թիվն աշխարհում ավելացել է 79 տոկոսով. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տագնապ է հնչեցնում կարմրուկի արագ տարածման առիթով. անցած տարի աշխարհում գրանցվել է հիվանդության ավելի քան 306 000 դեպք, ինչը 79 տոկոսով ավելին է, քան 2022թ., գրել է AFP-ն։

«Մենք՝ կարմրուկի մասնագետներս, խիստ անհանգստացած ենք»,- ասել է ԱՀԿ կարմրուկի եւ կարմրախտի հարցերով տեխնիկական խորհրդական Նատաշա Կրոուկրոֆտը։

Նա ընդգծել է, որ կարմրուկի դեպքերի թիվը սովորաբար խիստ իջեցվում է, եւ իրական թիվը հաստատ շատ ավելի մեծ է։

Ավելի ստույգ տվյալներ ստանալու համար ՄԱԿ առողջապահության գործակալությունն ամեն տարի մոդելավորում է թվերը։ Վերջին գնահատականների համաձայն՝ 2022թ. գրանցվել է հիվանդության 9,2 մլն դեպք եւ 136 216 մահ կարմրուկից։

Նման մոդելավորում դեռ չի անցկացվել անցած տարվա համար, բայց Կրոուկրոֆտը նշել է, որ 2022թ. արդեն տեղի է ունեցել մահացության 43 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ։

«Հաշվի առնելով հիվանդության դեպքերի թվի աճը՝ մենք սպասում ենք մահվան թվերի ավելացում նաեւ 2023թ.,- Կահիրեից տեսակապի միջոցով ասել է նա լրագրողներին Ժնեւում։- Այս տարի շատ ավելի բարդ է լինելու»։

Նա նախազգուշացրել է, որ ներկայում աշխարհի բոլոր երկրների ավելի քան կեսը ենթակա է մինչեւ տարեվերջ կարմրուկի բռնկման բարձր ռիսկի։

Եվ մոտ 142 մլն երեխա, ըստ գնահատականների, կարող է հիվանդանալ։

Կրոուկրոֆտի խոսքով՝ հիվանդացածների թվի աճի հիմնական պատճառը «հետ մնալն է իմունացման ընդգրկման հարցում»։

Հիվանդության բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի երեխաների առնվազն 95 տոկոսը պատվաստվի այդ հիվանդության դեմ, բայց ամբողջ աշխարհում պատվաստումների մակարդակն իջել է՝ հասնելով 83 տոկոսի։

Կրոուկրոֆտը նշել է, որ կարմրուկից մահացած բոլոր երեխաների 92 տոկոսն ապրել է եկամուտի շատ ցածր մակարդակ ունեցող երկրներում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան