Թբիլիսիում մեծ շուքով նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:47 19-02-2024
Այսօր՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակին և Գիրք նվիրելու օրը, տոնական միջոցառումներ են տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Oragir.News-ի թղթակիցը բացառիկ տեսանյութ է փոխանցել Թբիլիսիից։

Տոնական միջոցառումները մեկնարկել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում, որտեղ մատուցվել է հոգեհանգստյան կարգ։ Այնուհետև Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Թումանյանի թիֆլիսյան հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը և բանաստեղծուհի Ռուզան Հովասափյանի «Հարություն» գրքի շնորհանդեսը, որին հաջորդել է միմյանց գիրք նվիրելու արարողությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։