Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:23 19-02-2024

Ադրբեջանը պղծում է հայկական գերեզմանները Լեռնային Ղարաբաղում. Բելգիայում Հայաստանի դեսպան

Ադրբեջանը պղծում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի գերեզմանները և սկսել է ոչնչացնել շրջանի նախկին հայ բնակչությանը պատկանող կրոնական հուշարձանները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Brussels Signal»-ի հետ զրույցում հայտնել է Բելգիայում Հայաստանի դեսպան, Եվրամիությունում Հայաստանի առաքելության ղեկավար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ հայկական կողմն ունի բազմաթիվ տեսանյութեր և ֆոտոապացույցներ, թե ինչպես են ադրբեջանցիներն ավերում հայկական գյուղերի գերեզմանատներն ու եկեղեցիները։

Բալայանը հայտնել է, որ վանդալիզմի արդյունքում ավերվել է նաև իր հայրենի գյուղի եկեղեցին։ Ադրբեջանը հանել է նաև հայկական խորհրդանիշներն ավելի մեծ շենքերից։ «Լեռնային Ղարաբաղի բոլոր հայկական եկեղեցիներից բոլոր խաչերը հանվել են օկուպանտ զինվորների կողմից»,- ասել է նա։

Բելգիական լրատվամիջոցը նշել է, որ Բալայանի պնդումները կտրուկ հակադրվում են վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի պաշտոնյաների կողմից արված հայտարարություններին, և հավելել է, որ կովկասյան երկու երկրների միջև լարվածությունը կրկին սրվեց, երբ սահմանին տեղի ունեցած բախման հետևանքով սպանվեցին չորս հայ զինծառայողներ։

«Brussels Signal»-ի հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովն իր հերթին պնդել է, որ իր երկիրը հավատարիմ է մնում վիճելի տարածքում էթնիկ հայերի իրավունքների պաշտպանությանը, և հայտնել է, որ Ադրբեջանը կողջունի էթնիկ հայերի վերադարձը, ովքեր լքել են տարածաշրջանը՝ նկարագրելով նրանց որպես Ադրբեջանի քաղաքացիներ, ինչպես երկրի մյուս էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն են:

Բալայանի հավաստմամբ՝ Ադրբեջանն իրականում աշխատել է կանխել էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ և վարել է հայ բնակչության էթնիկ զտման քաղաքականություն։ «Որոշ մարդկանց կողմից վերադառնալու փորձեր եղան, բայց նրանք մերժվել են Ադրբեջանի կողմից»,- ասել է Բելգիայում Հայաստանի դեսպանն ու Եվրամիությունում Հայաստանի առաքելության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան