Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:15 19-02-2024

Բացի Սահմանադրությունը փոխելուց, Ալիևը այլ պահանջներ է դնելու այս դավաճանական կառավարության առջև

«Ալիևի հայտարարությունների մեջ որեւէ զարմանալի բան չկա, որովհետև նրա հայտարարություններին լիարժեք պատասխան չի տրվում»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորի խոսքով`Ալիևը շարունակելու է նույն ոճով և նույն տոնով խոսել Հայաստանի հետ, քանի դեռ Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Մհեր Մելքոնյանը, անդրադառնալով Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ալիևի պահանջներին, ասում է. «Բացի Սահմանադրությունը փոխելուց, Ալիևը այլ պահանջներ է դնելու այս դավաճանական կառավարության առջև։ Հնարավոր է, որ վաղն էլ Ալիևն ասի՝ փոխեք եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, ավանդական ընտանիքի գաղափարը վերացրեք և եթե չվերացնեք ապա խաղաղության պայմանագիր չենք ստորագրի»։

Անդրադառնալով զինված ուժերում տիրող իրավիճակին՝ պատգամավորն ասում է, որ 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը առաջնահերթ թիրախավորեց հաղթանակած բանակը և փառահեղ մարտական ուղի անցած սպաներին։Փաշինյանը ամեն ինչ արեց, որպեսզի վարկաբեկի բանակը։ «2020 թվականի պատերազմից հետո այս իշխանությունները քայլեր չձեռնարկեցին բանակը վերազինելու ու զորքի մարտական ոգին բարձրացնելու համար։ Նրանց ծրագիրը պարզ երևաց, թե ինչի համար էին եկել իշխանության։Նիկոլ Փաշինյանը մեր պատմության մեջ կմնա որպես ամենավատ,ստախոս, ապիկար ու դավաճան ղեկավար»,-շարունակում է Մելքոնյանը։

Խոսելով մոտալուտ պատերազմի հավանականության մասին՝ վերջինս ասում է. «Պատերազմական իրավիճակը Հայաստանում միշտ եղել է, պատերազմի լինել-չլինելը կախված է փաշինյանական կառավարության հետագա քայլերից։ Այս պահին դժվար է ասել, կլինի պատերազմ, թե ոչ»։

Ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորն ասում է, որ նույնիսկ այս ծանր պայմաններում էլ է հնարավոր փոխել իրավիճակը, բայց այդ ամենը՝ միայն գլխավոր բանակցողին փոխելու դեպքում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա