Մամուլ 2 տարի առաջ - 07:27 17-02-2024

ՔՊ-ականները մտադիր են արտաքին քաղաքական փոփոխությունների գնալ. Փաշինյանը հրահանգ է տվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՔՊ-ականները մտադիր են արտաքին քաղաքական փոփոխությունների գնալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանականները որոշել են առավել խորացնել եվրոպական տարբեր հայտնի կուսակցությունների հետ փոխհամագործակցությունը: ՔՊ նախաձեռնող խմբի վերջին նիստին այս հարցը օրակարգային է եղել: Ինչպես մեզ փոխանցեցին, որոշումը Նիկոլ Փաշինյանն է կայացրել ու հրահանգել է թիմակիցներին ակտիվ աշխատանք տանել եվրոպական տարբեր հայտնի կուսակցությունների հետ, խորացնել համագործակցությունը նրանց հետ, անդամակցել:

Ուշագրավ է նաեւ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը ՔՊ-ականների օրակարգում չի եղել: Սա եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունների գնալ, ու այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկում: Թե ինչ վտանգներով է հղի այս իրավիճակը, դժվար է ասել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները