Ներքին 2 տարի առաջ - 15:50 16-02-2024

Դարձա վարչապետ, որ այս արհավիրքը հեռացնեմ երկրից. Սերժ Սարգսյան

Բոլոր այն մարդիկ ովքեր պահանջել են իմ հրաժարականը, թող նրանք ասեն` դրանով ինչի՞ են հասել։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը։

«Ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն, չշարունակել պաշտոնավարել։ Իմ որոշումը նրա համար էր, որ էս արհավիրքը հեռացնեմ հայ ժողովրդից, տեսնումէի, որ մոտենում է»,- ասաց նա` պատասխանելով հարցին՝ ինչու 3-րդ անգամ առաջադրվեց։

Դիտարկմանը, որ հենց վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու պատճառով մեծ բողոքի ալիք առաջացավ, Սերժ Սարգսյանն ասաց. «Դրանից չի առաջացել: Ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն և իմ այդ որոշումը ոչ թե հօգուտ ինձ անձի է եղել, ես դրանով փորձել եմ այդ արհավաիրքը հեռացնել Հայաստանից, հայ ժողովրդից: բոլոր այն մարդիկ, որոնք պահանջել են իմ հրաժարականը, թող իրենք ասեն՝ դրանով ինչի՞ են հասել»:

Լրագրողների հիշեցմանը, որ ինքը նախապես հայտարարել էր, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, սակայն վերջում առաջադրվեց այդ պաշտոնում 2018-ին, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ ձգտել, ես դարձա վարչապետ, որպեսզի այս արհավիրքը Հայաստանից հեռացնեմ: Արցախյան հարցը ինձ դրդեց, որ ես վարչապետ դառնամ, ես տեսնում էի, որ արհավիրքը մոտ է»։

Ինչ վերաբերում է պնդմանը, որ եթե ինքը չառաջադրվեր վարչապետի պաշտոնում, հեղափոխություն չէր լինի, նա ասաց. «Որտեղի՞ց գիտես, բաժա՞կ ես նայել»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում