Ներքին 2 տարի առաջ - 20:07 15-02-2024

Նիկոլը մեր գլխին բերել է պատերազմի վտանգ և արժանապատվության խայտառակ կորուստ․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Իմ պատասխանը՝ ի Չեմբեռլենի «ժառանգ» Նիկոլին։

Ո՞վ է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նիկոլը։

Ո՞վ է խախտել նույն հայտարարությունն ու հայկական զորքերը հետ քաշել Ղուբաթլուից Սյունիք։ Նիկոլը։

Ո՞վ է հանձնել Գորիս-Կապան 21 կմ։ Նիկոլը։

Ո՞վ է Լաչինը հայաթափել՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նիկոլը։

Ո՞վ է հայտարարել,որ Սեւ լճի 30 տոկոսի հանար հո՞ պատերազմ չի սկսի։ Նիկոլը։

Ո՞վ է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։ Նիկոլը։

Ո՞վ էր խոստանում խաղաղություն ,բայց բերում է պատերազմ։ Նիկոլը։

Ո՞վ էր ասում,ոչ մի միջանցք նոյեմբերի 9-ի 9-րդ կետում չկա։ Նիկոլը։

Ո՞վ է թռել ռուսական միջնորդությունից։ Նիկոլը։

Ո՞վ էր հրաժարվում ՀԱՊԿ ռազմա-տեխնիկական օժանդակությունից։ Նիկոլը։

Ո՞վ է Արեւմուտքի պասով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Նիկոլը։

Ո՞վ է լուռ հետեւել Արցախի հայաթափմանը։ Նիկոլը։

Ասել ու կասեմ. Արցախի հայաթափումն ու պատերազմի նոր վտանգը պայմանավորված է նաեւ Նիկոլի կողմից ստորագրված միջազգային պարտավորությունները չկատարելով։

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն էլ ստորագրել է ոչ թե Շարմազանովը, այլ՝ Փաշինյանը։

Ստորագրել ու պարտավորվել իրականացնել, բայց ժուլիկի նման թռնել՝ նոր ռումբ է արդեն Հայաստանի տակ։

Հ.Գ. 1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենն արժանապատվության ու ամեն գնով խաղաղության միջեւ ընտրեց երկրորդը,բայց ստացավ եւ պատերազմ եւ արժանապատվության կորուստ։

Նիկոլը գնաց այդ ճանապարհով ու մեր գլխին բերել է եւ պատերազմի վտանգ, եւ արժանապատվության խայտառակ կորուստ»,- գրել է Շարմազանովը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ