Ներքին 2 տարի առաջ - 19:59 15-02-2024

Այսօր որոշ երկրներ փորձում են էժան գործիքներով փոխել Հայաստանի պատմությունը՝ ստորադասելով իրենց շահերին․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Փետրվարի 14-ին Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Սանկտ Պետերբուրգում՝ Էրմիտաժում, մասնակցել է Ուրարտու պետության հնագույն քաղաք Էրեբունու անկյան հանդիսավոր բացմանը։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Բարձր գնահատելով ցուցադրության կարևորությունը՝ դեսպան Հարությունյանը նշել է, որ ներկայացված նմուշները հնարավորություն են տալիս ավելին իմանալ Հայաստանի հնագույն պատմության՝ որպես մարդկության զարգացման բնօրրաններից մեկի մասին․

«Այսօր կարելի է հաշված րոպեների ընթացքում խեղաթյուրել ժողովուրդների պատմությունը, որը կերտվել է արյունով և մարդկային սխրանքներով։ Սա վերաբերում է նաև Հայաստանի իրական հնագույն պատմությանը, որն այսօր որոշ երկրներ փորձում են փոխել էժան գործիքներով՝ ստորադասելով իրենց շահերին», - հավելել է դեսպանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից