Ներքին 2 տարի առաջ - 15:59 15-02-2024

Քննությամբ վերականգնվել է պետությանը պատճառված 250 մլն ՀՀ դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերության գույքը՝ դեռևս 2010 թ․ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ և պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելով օտարելու դեպքի հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

Այսպես․ քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը, իր երեք աշխատակիցների հետ ստանձնելով այն ժամանակ գործող ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տնօրինության տակ գտնվող «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերության անշարժ և շարժական գույքերի գնահատումը, առանց դրանց հասցեներում փաստացի հետազոտություններ կատարելու, միայն իրենց տրամադրված ելակետային տվյալների հիման վրա, հիշյալ պաշտոնատար անձի ցուցումով, խմբի կազմում, կեղծ տեղեկություններ են ներառել գնահատվող գույքերի մաշվածության և դրանց արժեքների վերաբերյալ։

Այնուհետև, մեկ օրվա ընթացքում իրենց ստորագրություններով հաստատել են գույքերի շուկայական արժեքի բովանդակությամբ կեղծ հաշվետվություններն ու եզրափակիչ ակտերը։ Որից հետո, ՊՈԱԿ-ի մեկ այլ պաշտոնատար անձ, ՊՈԱԿ-ի տնօրենի փոխարեն ստորագրելով, հաստատել է փաստացի կեղծ փաստաթղթերը։

Նշված գործողությունների արդյունքում, «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերությանը պատկանող՝ 6.8 հա մակերեսով հողատարածքները, 4679քմ մակերեսով շենք-շինությունները, 7 հատ կառուցվածքների և փոխանցվող հարմարանքները, թվով 46 մեքենաներն ու սարքավորումները, 19 տրանսպորտային միջոցները, 55 արտադրատնտեսական գույքերը ու շահագործման մեջ չգտնվող թվով 20 հիմնական միջոցների արժեքները գնահատել են շուկայականից էականորեն ցածր գնով։ Դրանք հետագայում 50 տոկոս նվազեցված արժեքով, ուղղակի վաճառքի եղանակով «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերությունը օտարվել է ՍՊ ընկերությանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս:

Իրականացված նախաքննության ընթացքում և արդյունքներով պատճառված վնասն ամբողջությամբ՝ 250.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, վերականգնվել է։

Որոշում է կայացվել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենի փոխարեն փաստաթղթերը ստորագրած պաշտոնատար անձի վերաբյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո