Երևան +12°
copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 19:23 13-02-2024

Էրդողանը կհանդիպի Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դուբայում` «Ապագայի կառավարությունների ձևավորում» խորագրով գագաթնաժողովի ընթացքում կհանդիպի մասնակից երկրների գործընկերների հետ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ Էրդողանը գագթնաժողովի շրջանակներում կհանդիպի նաև Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մեսրուր Բազանիի հետ։

Հիշեցնենք, որ Էրդողանի և Բարզանիի հանդիպումը կայացել էր Անկարայում 2023-ի հունիսի 20-ին։