Գյուղում իրավիճակը լարված է․ Փաշինյա՛ն, զենք բաժանի, պաշտպանենք մեր հողը․ Ներքին Հանդի բնակիչ
copy image url

Գյուղում իրավիճակը լարված է․ Փաշինյա՛ն, զենք բաժանի, պաշտպանենք մեր հողը․ Ներքին Հանդի բնակիչ

Ներքին 1 տարի առաջ - 11:00 13-02-2024
«Գյուղում իրավիճակը շարունակում է լարված մնալ, այս անորոշությունից մարդկանց մոտ խուճապ է առաջացել»,- այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Ներիքն Հանդ գյուղի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով գյուղի ուղղությամբ տեղակայված դրքերի վրա թշնամու կրակոցներին։

«2020 թվականից հետո թուրքերը առաջացել ու նստել են մեր բարձունքներին, երբ ուզում՝ կրակում են։ Ձմռանը մի քիչ թեթևացել էին կրակոցները, իսկ հիմա՝ գարունը դեռ չեկած, նորից սկսեցին կրակելը, մեր դաժան օրերը սկսվեցին»,- ասաց Ներքին Հանդի բնակիչը։

Ճշտող հարցին՝ այս պահին գյուղում կարկոցների ձայներ լսվո՞ւմ են, մարդիկ շարունակում են գյուղում մնալ, թե՞ տարհանում է իրականացվել, Ներքին Հանդի բնակիչը պատասխանեց․

«Լուսադեմին կրակոցների ձայները թուլացան, այս պահին ոնց որ չկա, բայց չի բացառվում, որ ամեն րոպե վերսկսվի։ Համայնքապետարանը, գյուղապետարանը տարհանման մասին բան չեն ասել, բայց կան անհատներ, որ վախենում են, ուզում են երեխեքին հանեն գյուղից։ Թշնամու նպատակը մեկն է, նման գործողություններով հերթով դատարկել գյուղերը, բայց սա մեր հողն է, մեր հայրենիքը, ո՞նց կարող ենք դուրս գալ, դուրս չենք գալու։ Փաշինյա՛ն, զենք բաժանի, հելնենք պաշտպանենք մեր հողը»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Ներքին Հանդի վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ, վերջինս, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Oragir.News-ի տեղեկություններով՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ներիքն Հանդի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։

Ամենից շատ դիտված

18:13 Արթիկի ՔՊ-ական համայնքապետը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը. ահազանգ
23:16 Հիշու՞մ եք՝ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից. Դավիթ Մաթևոսյան
21:55 Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ-ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը․ Sputnik
11:48 Աննան արդեն Մատենադարանում է. հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին. Լևոն Ջավախյան
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի․ պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից (մաս 3-րդ)
09:00 Աննա Հակոբյանը ներողություն կխնդրի՞ արշավի մասնակիցներից
18:40 35 տարի սայլը տեղից չշարժվեց․ ադրբեջանագետը՝ «Նավակ Ճոճողի» «խոստման» մասին
23:09 Ռաֆիկ Պետրոսյանի որդին հերքում է. հայրս կապ չունի Արթիկի համայնքապետի հետ
17:30 Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ ավազակության հետ
08:45 Հայաստան գալուն պես «ջերմ» ողջույնի խոսքեր եմ ստանում Վիվայից, որ Թուրքիայի տարածքում եմ