Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:53 12-02-2024

ՀՀ ներկայացուցիչն իր լիազորությունների պաշտոնական հավաստագիրն է հանձնել ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին

Փետրվարի 12-ին Ստամբուլում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) կենտրոնակայանում, ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանն իր լիազորությունների պաշտոնական հավաստագիրն է հանձնել ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լազար Կոմենեսկուին:

Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև ՀՀ կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին: Նաիրի Պետրոսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու ակտիվ մասնակցությունը կազմակերպության շրջանակներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությանը։ Նա ընդգծել է, որ խաղաղությունը, տարածաշրջանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններն են, որոնց ամրապնդմանն է միտված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Կողմերը նաև ընդգծել են ՍԾՏՀԿ՝ որպես տարածաշրջանային երկխոսության հարթակի կարևորությունը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև ՍԾՏՀԿ-ում Հայաստանի առաջիկա (2024թ. երկրորդ կես) նախագահության նախապատրաստական աշխատանքներին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել