Արտաքին 2 տարի առաջ - 12:12 12-02-2024

ՌԴ-ն խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Ուկրաինայի հարցով

Ռուսաստանի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ Ուկրաինային նվիրված նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին՝ Մինսկի համաձայնագրերի ստորագրման օրը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին իր Telegram ալիքում։

«Փետրվարի 12-ի առավոտյան՝ Մինսկի միջոցառումների փաթեթի ընդունման օրը, մենք խնդրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ մեր գործընկերներին հիշեցնելու, թե ուկրաինական ներքին ճգնաժամի խաղաղ լուծման պատմական ինչ հնարավորություն է բաց թողնվել Կիևի վարչակարգի ու նրա հովանավորների կողմից», - գրել է Պոլյանսկին։

Հանդիպումը նախատեսված է Նյու Յորքի ժամանակով 10:00-ին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին