Ներքին 2 տարի առաջ - 10:37 11-02-2024

Երևանում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN ավտոբուսն ու Opel-ը. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ ժողովրդին հայտնի Ավանի կամրջի հարևանությամբ, բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսն ու Opel մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզելու են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ MAN-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում թիվ 35 երթուղին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածից մինչև Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Ա. Բաբաջանյան փողոց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը