Մամուլ 2 տարի առաջ - 08:53 10-02-2024

«ՍԻԼ»-ի պայմանագրերը կրճատել են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

2024 թվականի առաջին ամսվա ընթացքում Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ 15 պայմանագիր է կնքվել՝ տարբեր արժողությունների։ Այդ պետական գերատեսչությունների ցանկում են վարչապետի աշխատակազմը, Կադաստրի կոմիտեն, դատախազությունը, արդարադատության նախարարությունը, ԱՆ քրեակատարողական ծառայությունը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, ՏԿԵ նախարարությունը եւ այլն։

Այս պահի դրությամբ «ՍԻԼ ինշուրանս»-ից կատարված պետգնումների ընդհանուր գումարը կազմում է 12 մլն 443 հազար դրամ, մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 45 մլն 816 հազար դրամ, եւ բոլոր գնումները «ՍԻԼ ինշուրանս»-ից կատարվում էին մեկ անձից գնման ընթացակարգով, այս տարի ընդամենը մեկ ուղիղ գնում է կատարվել` առանց մրցույթի։

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան