copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 21:49 09-02-2024

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր

Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 9-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհավորել է ֆրանսիացի գործընկերոջը Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Զրուցակիցները հանգամանալից քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում համատեղ սերտ փոխգործակցության հեռանկարներին։

Անդրադառնալով երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին՝ գոհունակությամբ նշվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը։ Հայաստանի և Ֆրանսիայի նախարարներն անդրադարձել են առաջիկայում նախանշվող բարձրաստիճան միջոցառումներին։

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Եվրոպական միության հետ ինտենսիվ խորացող երկխոսությունը, որը զարգանում է նաև նոր ուղղություններով՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանը։

Մանրամասն քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, մասնավորապես տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության, ինքնիշխանության անվերապահ հարգման կարևորությունը, ինչպես նաև սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ամենաթարմ ու լեգիտիմ քարտեզների հիման վրա իրականացնելու համար առավել որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի առանձնահատուկ ուշադրությունն ու ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, ինչպես նաև արդար ու կայուն խաղաղության հաստատմանը:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի շուրջ։
adv_banner

Ամենից շատ դիտված

17:49 Ձմեռ պապիկի շորեր էր հագնում ու գյուղի երեխաներին ուրախացնում․ մանրամասներ՝ Արևշատ գյուղի ողբերգական դեպքից
18:39 Աշոտը աղաչում էր խրամատը չթողնել․ հայտնի գրառման հեղինակը միացել է «Կրթվելը նորաձև է» արշավին
18:00 Իշխան Զաքարյանի «անկախության» գինը և Սորոսի հիմնադրամը․ ովքեր են վերապատրաստելու մանկավարժներին
07:15 Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. Ժողովուրդ
15:22 Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը․ shamshyan.com
19:17 1 ամիս երկրում չէի, վերադարձա, բնակարանիցս լապատկով կեղտաջուր հանեցի. Երևանի բնակիչ
22:25 Վաղը բոլորը 1 ամսվա աշխատավարձը կստանան․ Արտաշատի ԲԿ-ի տնօրեն
12:45 Պաշտո՞ն են տալիս. Գեղամ Նազարյանը կառավարությունում է
23:17 Մե քիչմ ջահել չէ՞ մեր քաղաքապետը. Գյումրիի քաղաքապետի թեկնածուները քարոզչություն են անում
13:52 Մաման լացացրել եմ, երբ զգացել եմ՝ դեմս ագենտ ա․ Հովիկ Աղազարյան