Արտաքին 2 տարի առաջ - 19:48 09-02-2024

Ադրբեջանը Թուրքիայից Akıncı նոր հարվածային ԱԹՍ-ներ է գնել

Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայից Akıncı նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր է գնել, և դրանք արդեն ընդունել են երկրի ռազմաօդային ուժերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թուրքական Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը X-ի իր միկրոբլոգում էջում կիսվել է Ադրբեջանում թուրքական Akıncı ԱԹՍ-ների համար նոր անգարի բացման մասին հրապարակմամբ:

Բայրաքթարը լուսանկարներ է հրապարակել բացման արարողությունից, որտեղ ներկա են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա որդին՝ Հեյդար Ալիևը:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նորակառույց անգարը նախատեսված է տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև վերջերս ընդունված Akıncı հարվածային ԱԹՍ-ների և այլ ավիացիոն-տեխնիկական միջոցների տեղակայման համար:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը