Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:22 08-02-2024

Չպետք է վախենանք․ մեր բոլոր խնդիրների լուծումը ժողովրդավարության մեջ է

Հնարավոր է արդյո՞ք բռնաբարել ժողովրդավարությունը, ընտրություններ կեղծել, պարբերաբար ընտրակաշառքով վերընտրվել, բանակը չզինել, բանակից գողանալ, մանկապարտեզները սեփականաշնորհել, դպրոցներ չվերանորոգել, ինժեներական թունելներ՝ բունկերներ չկառուցել, տնտեսությունը մոնոպոլիզացնել և հաղթել պատերազմում. ես կարծում եմ՝ հնարավոր չէ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ դիմելով ընդդիմությանը։

Պապոյանի խոսքով՝ այն, ինչ նախորդ իշխանություններն արել են, Կարմայի օրենքով պտտվել և վերադարձվել է երկրին:

«Որովհետև հնարավոր չէ անընդհատ երկրից տանել, երկիրը թուլացնել քաղաքական, տնտեսական առումով, բայց այդ երկիրը մնա պատերազմի մեջ և հաղթի: Ցավոք, 2020 թվականի աշնանը տեղի ունեցածը շատ տրամաբանական էր, որովհետև 2020 թվականի աշնանը տեղի ունեցածը չլինելու համար դրա նախորդող 20 տարիներին պետք էր ոչ թե մանկապարտեզ սեփականաշնորհել, այլ կառուցել, պետք էր ոչ թե դպրոցները թալանել, այլ զարգացնել, լաբորատորիաներ ստեղծել, պետք էր ոչ թե բանակից գողանալ և հարստանալ, այլ բանակի համար զենք առնել տասնյակ տարիների ընթացքում կուտակել և դրանով 2020 թվականի աշնանը կռվել: Դա մենք չենք արել, և հետևապես տեղի ունեցածը տրամաբանական էր»,- նշեց նա:

Իշխանական պատգամավորը նաև նշեց, որ չպետք է վախենալ․ մեր բոլոր խնդիրների լուծումը ժողովրդավարության մեջ է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել