Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 18:23 07-02-2024

Սահմանադրություն չի փոխվում «Խաղաղության պայմանագրի» համար. տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված

Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ որոշում կարող է կայացնել ՀՀ ժողովուրդը` իր ազատ կամարտահայտմամբ, ուրիշ տարբերակ չկա։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե հետևյալ թեզն են զարգացնում՝ «Սահմանադրությունը փոխվում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար»:

«Ես ուզում եմ ասել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման առումով բոլոր խնդիրները լուծված են, որովհետև պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որով ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավարություն չկատարելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա` Սահմանադրությունը, լինեով ֆունդամենտալ փաստաթուղթ, առաջին հերթին ներքին կյանքի կազմակերպման համար է, բայց ցանկացած երկրի Սահմանադրություն կարգավորում է նաև արտաքին հարաբերությունները:

«Իհարկե, ցանկացած Սահմանադրություն ունի նաև արտաքին ազդեցություններ, ո՞վ է ժխտում ու ինչի՞ համար է ժխտում: Մենք անընդհատ խոսում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի մասին, բայց արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունների մասին պետք է մտածենք նոր պայմաններում, որովհետև աշխարհում ոչ մի բան այլևս այն չէ, ինչ եղել է գործող Սահմանադրության ընդունման պայմաններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Հայաստանը պետք է իր բոլոր քաղաքականությունները կառուցի իր լեգիտիմության ու իր ինքնիշխանության տրամաբանության մեջ: