Արտաքին 2 տարի առաջ - 19:18 06-02-2024

Ստամբուլում զինված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 6-ի

Ստամբուլում փետրվարի 6-ին դատարանի շենքի մոտ զինված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է վեցի, որոնց թվում երեք ոստիկան կա։ Հարձակվողները՝ մեկ կին և մեկ տղամարդ, սպանվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում Al Jazeera-ն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, սակայն չի հստակեցրել՝ տուժածը քաղաքացիական անձ է, թե ոստիկանության աշխատակից:

Հարձակվողներն առավոտյան կրակ էին բացել դատարանի շենքի մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա: Արդարադատության նախարարը հայտնել էր, որ դատախազությունը հետաքննություն է սկսել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից