Ներքին 2 տարի առաջ - 18:01 06-02-2024

Սաստիկ բքի պատճառով Ծիլքարից դեպի Գեղարոտ ավտոճանապարհը փակ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պաճառով Թորոս բնակավայրից մինչև Բավրա ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի պատճառով Սիսիանի խաչմերուկից մինչև «Զանգեր» ճանապարհահատվածը միակողմանի փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի պատճառով Ծիլքարից դեպի Գեղարոտ, Մ-4 միջպետական ճանապարհից դեպի Սեմյոնովկա տանող ճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ցածր տեսանելիության և բքի պատճառով Արագածի, Գավառի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհները և Ջրաբեր-Ֆանտա ավտոճանապարհը դժվարանցանելի են։

Ապարանի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց