Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:21 06-02-2024

Թուրքերին Հայաստանում հանդուրժող քաղաքական ուժը հակադրում է ազգը և պետականությունը

Թուրքերին Հայաստանում հանդուրժող քաղաքական ուժը հակադրում է ազգը և պետականությունը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ընդդիմադիր«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ՔՊ խմբակցությանը։

Խաչատրյանն ընդգծեց՝ այսօր անկախության, ինքնիշխանության եւ հարատեւության մասին խոսում է մի քաղաքական ուժ, որի օրոք թուրքերը բուն են դրել Հայաստանի Հանրապետության տարածքում։

«150-200 քառակուսի կիլոմետր՝ թուրքերը բուն են դրել Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ Հայաստանի իշխանությունները ոչ մի բան չեն անում՝ թուրքերին այստեղից քշելու համար։ Թուրքերը պահանջում են, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխենք, թուրքերն են պահանջում, որովհետեւ սահմանադրական բարեփոխումների այն հայեցակարգում, որը դուք մշակում եք, Հայաստանի Անկախության հռչակագրի մասին խոսք չի եղել․ թուրքերի պահանջով եք դուք դա անում։ Այդպիսի բան անում են խամաճիկային պետությունները»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Արարատ և Արագած լեռները միմյանց հետ հակադրելու կառավարության ղեկավարի հայտարարություններին Խաչատրյանը նկատեց. «Իսկ քաղաքական խնդիրը ձեր այս շարունակությունն է՝ Արարատը հակադրել Արագածին, ժողովուրդը հակադրել պետությանը։ «Հայաստանն իմ օջախ է» ասող մարդը փողոցում գրքույկներ էր բաժանում, որի վրա Հայաստանն ու Արցախի Հանրապետությունն իրար կպած էին։ Բայց այդպես մի բան ասելով այլ բան անելով՝ բերեցիք նրան, որ թուրքը հիմա վխտում է Հայաստանի սահմաններում ու Արցախում»։

Մանրամասները տեսանյութում.


Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
11:21 Աննա Գրիգորյանը հերքում է Oragir.News-ի լուրը