Ներքին 2 տարի առաջ - 22:42 05-02-2024

Բուսայուղ պարունակող թթվասերը վտանգավո՞ր է․ պարզաբանում է սննդաբանը

Հայաստանում կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկը 14 միլիոն դրամ է տուգանվել, քանի որ ապրանքը մակնշել է որպես «թթվասեր», սակայն նրանում առկա է եղել բուսական յուղ։ Իսկ «Թթվասեր» անվանումով մթերքը չի կարող պարունակել բուսական յուղ։

Պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով նշված խնդրին, ասաց, որ պարենային ապրանքների կեղծիքները բաժանվում են 2 խմբի, և այս դեպքում կարևոր է հասկանակ, թե դրանցից որ մեկի հետ գործ ունենք։

«Պարենային ապրանքների կեղծիքները բաժանվում են 2 խմբի՝ պարենային ապրանքների կեղծիքներ, որոնք ունեն հանրային առողջապահական նշանակություն և կեղծիքներ, որոնք ունեն տնտեսական բնույթ։

Բուսայուղով կեղծումը, միայն բուսայուղի պարունակության որոշումը դեռևս հնարավորություն չի տալիս ասելու, որ գործ ունենք վտանգավոր մթերքի հետ, այլ գործ ունենք կեղծած մթերքի հետ։
Այսինքն՝ վճարում եք ավելի բարձր գին, ավելի ցածրորակ մթերքի համար։ Սա տնտեսական բնույթի խախտում և կեղծիք է։

Բայց չի բացառվում, որ տնտեսական խնդրից բացի՝ լինի նաև հանրային առողջապահական նշանակության խնդիր։

Որպես այդպիսին ամբողջ աշխարհի սննդամքերի անվտանգության ոլորտի վերահսկողությունն այլ մեխանիզմով է իրականացվում։

ՀՀ-ում ՍԱՏՄ-ն սիրողական մակարդակի աշխատանքներով է զբաղված, ոչ թե լուրջ, պրոֆեսիոնալ գործունեություն իրականացնելով, դրա համար լուրջ խախտումներ, տուգանքներ, խնդիրներ արձանագրում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր աշխատանքներում, որը կոնկրետ նաև հրապարակում է բրենդերի, ապրանքների անուններ, որոնք բոլորիս հայտնի են, դրա համար իրենց աշխատանքը հանրային ընկալման առումով ավելի հետաքրքիր է»,- ասաց Դավիթ Պիպոյանը։

Նրա խոսքով՝ բուսական յուղով կեղծիքներն ունեն նաև տրանս ճարպաթթուների ռիսկ։

«Այս առումով կարևոր է, որ հետազոտությունների ժամանակ իրականացվի նաև տրանսճարպաթթուների հետազոտություն, որպեսզի հասկանան՝ արդյոք կա՞ հանրային առողջապահական խնդիր, թե՞ ոչ։ Բայց քանի որ ՀՀ-ում օրենսդրությունը թերի է, ռիսկի գնահատման լիազոր մարմին չկա, սննդամթերքի անվտանության ռիսկայնություն և հանրային առողջապահական ռիսկ չի որոշվում, որովհետև այն միայն Կառավարության կողմից լիազորված գիտական կենտրոնը կարող է իրականացնել և որոշել, հետևապես Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բավարարվում է բացառապես տնտեսական խնդիրների բացահայտմամբ և բնականաբար վարչական տուգանքներ նշանակելով»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի