Արտաքին 2 տարի առաջ - 19:48 05-02-2024

Վրաստանը Ուկրաինայից տեղեկատվություն է պահանջում պայթուցիկներով բեռների վերաբերյալ

Թբիլիսին սպասում է, որ Կիևը լրացուցիչ տեղեկություններ հայտնի Օդեսայից Վրաստանի տարածքով Վորոնեժ տեղափոխվող պայթուցիկներով բեռի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է երկրի Պետական ​​անվտանգության ծառայության ներկայացուցիչ Բասա Մգելաձեն։

Ավելի վաղ Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել էր վեց պայթուցիկ սարքերով բեռի կալանման մասին, որը Օդեսայից տեղափոխվում էր Վորոնեժ։ Նախաքննությունը շարունակվում է պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման և պահպանման դեպքի առթիվ։

Պետանվտանգության ծառայության տվյալներով՝ այս պատմության մեջ ներգրավված են Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ, իսկ կազմակերպիչը Ուկրաինայի քաղաքացի, ծագումով բաթումցի Անդրեյ Շարաշիձեն է։ Պետական ​​անվտանգության ծառայությունը, սակայն, չի բացառում, որ գործը վերաորակվի որպես ահաբեկչություն նախապատրաստելու հոդված։

«Այս դեպքում մենք կհամագործակցենք ոչ միայն Ուկրաինայի, այլև այն երկրների հետ, որոնցով անցել է այդ բեռը: Մենք Ուկրաինային տեղեկատվություն ենք տրամադրել այդ փաստի վերաբերյալ և սպասում ենք նրանցից լրացուցիչ տեղեկությունների, որոնք կօգնեն հետաքննությանը», - ասել է Մգելաձեն:

Ամենից շատ դիտված

11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է