Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:19 05-02-2024

Տեղի է ունեցել «Սոցիալական համագործակցության կարևորությունը և զարգացման հնարավորությունները» միջոցառումը

Սոցիալական աջակցության ոլորտում պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տեղի է ունեցել «Սոցիալական համագործակցության կարևորությունը և զարգացման հնարավորությունները» միջոցառումը․ քննարկվել են սոցիալական համագործակցության ձևաչափերը։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Մելինդա Վոյվուդը, «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի գլխավոր հանձնակատար Աիդա Մուրադյանը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ազգային տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և այլք։
ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն իր խոսքում կարևորել է նմանօրինակ միջոցառումների դերը, որոնք հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ անդրադառնալ համագործակցության ու աջակցող ցանցերին առնչվող քաղաքականություններին։

«Այս քննարկումներն իրականացնում ենք սոցիալական աջակցության ոլորտում նախատեսված բարեփոխումներին ընդառաջ։ Անհնար է պատկերացնել սոցիալական ծառայություններն ու սոցիալական աշխատանքը՝ առանց համագործակցության։ Կարծում ենք՝ այսօրվա հանդիպումը ևս կօգնի իրավական այն բարեփոխումների գործընթացին, որը նախատեսել ենք»,- նշել է նախարարի տեղակալը։

Քաղաքացուն հուզող խնդիրների վերհանման և այդ ուղղությամբ արդյունավետ աշխատանքներ իրականացնելու գործընթացում կարևորվել է նաև համայնքների դերը։ Այս համատեքստում միջոցառման մյուս բանախոսները ևս ընդգծել են սոցիալական աշխատողների և շահագրգիռ կողմերի միջև համագործակցության անհրաժեշտությունը։

Միջոցառման շրջանակում ներկայացվել են նաև ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև առաջարկներ ներկայացվել սոցիալական համագործակցության ոլորտային իրավական ակտերի փոփոխությունների վերաբերյալ։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները թեմային առնչվող հարցերի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը

Ձեզ գուցե հետաքրքրի