copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:46 03-02-2024

Լիսիչանսկի փռի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի. ՌԴ ԱԻՆ

Լիսիչանսկում հացի փռի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։

Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքներ կիրականացվեն նաև գիշերը։

ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է փրկել 10 մարդու եւ հանձնել բժիշկներին։

Ավելի վաղ РИА Новости-ն հայտնել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից Լիսիչանսկում փռի հրետակոծության մասին։