Ներքին 2 տարի առաջ - 20:38 02-02-2024

Խնդրում եմ, օգնեք՝ ոտքի կանգնեմ․ երիտասարդ մայրը օգնության կարիք ունի

38-ամյա Սաթենիկ Ենոքյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում և չի կարողանում բուժման կուրսերի համար վճարել։

«Ամեն ինչ սկսվել է 8 տարի առաջ։ 8 տարի այս վիճակում եմ, բայց բժիշկները չէին գտնում, թե ինչ է, 2021 թվականին են գտել։ Հիմա ինձ մոտ 3 խնդիր կա՝ ողնաշարի խնդիր, ցրված սկրելոզ, 5 ամիս առաջ էլ ինսուլտ։ Ամեն ինչ սկսվել է ԴՑՊ-ից (մանկական ուղեղային կաթված), հետո ողնաշարի ճողվածքներ, մկանային ճկունություն, ցրված սկրելոզ, հիմա նաև ինսուլտ։ Ես ԴՑՊ-ի մասին չգիտեի, ծնողներս ստուգման չէին տարել։ Ամուսնանալուց և երեխա ունենալուց հետո եմ այդ մասին իմացել։

Վերջին անգամ 5 ամիս առաջ եմ գնացել հիվանդանոց, բայց հիմա քայլել չեմ կարողանում, անկողնային հաշմանդամ եմ։ Ինձ ու 2․8 տարեկան երեխայիս ամուսինս է պահում, խնամում։ Ինչի՞ պետք է երեխաս ինձ անընդհատ հիվանդ տեսնի, կլինի՞ գոնե սայլակ տրամադրեն, տան մեջ ինքնուրույն շարժվեմ, ինչ-որ բան էլ ես անեմ, ոչ թե ամուսինս հաց սարքի և այլն։

Ամուսինս պայմանագրային զինծառայող էր, մասնակցել է 44-օրյա պատերազմին, վիրավորվել էր։ Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիշերային հերթափոխով աշխատում էր, որ առավոտները ինձ ու երեխային խնամեր, բայց վերջեչս ընկել էի, մի կերպ հեռախոսը վերցրել, զանգել, ասել եմ՝ հասի։ 8 օր է աշխատանքի չի գնում․․․»,- ասաց Սաթենիկ Ենոքյանը։

Երիտասարդ կնոջ խոսքով՝ բուժման 3 փուլ են նշանակել, 1-ինը ստացել է, բայց 2-րդ փուլի համար խանգարել է ինչպես ինսուլտը, այնպես էլ գումարի բացակայությունը։

«Մեկ կուրսի արժեքը մոտ 350․000 դրամ է, բայց մենք այդքան գումար չունենք։ Եթե կարգ ունենայի, գոնե այդ վճարները քիչ կլինեն։ Օրինակ՝ տոկերը անվճար են դառնում, անվճար դեղեր են տրամադրում։ Այս պահին ընդամենը 2000 դրամ ունեմ, որ դա էլ վերջացավ, երեխաս սոված է մնալու, որովհետև ամուսնուս պահել եմ կողքիս, որ մեզ խնամի, չի կարողանում աշխատել։
Ես առանց երեխայիս կյանք չունեմ, խնդրում եմ, օգնեք ոտքի կանգնել։ Գոնե Աստված ինձ 20 տարի կյանք տա, որ երեխուս կարողանամ մեծացնել»։

Կից ներկայացված են քաղաքացու բժշկական փաստաթղթերը։

Սաթենիկ Ենոքյանին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 098003024։




Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
16:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է