Արտաքին 2 տարի առաջ - 10:38 02-02-2024

Վթար՝ Բիշքեկի ՋԷԿ-ում, դիվերսիայի վարկած կա

Փետրվարի 2-ի գիշերը վթար է տեղի ունեցել Բիշքեկի ՋԷԿ-ում։ Տեղեկությունը հաստատել են երկրի էներգետիկայի նախարարությունից, փոխանցում է sputnik.kg-ն։

Ներկայումս Բիշքեկի որոշ հատվածներում սահմանափակված է տաք ջրի և ջեռուցման մատակարարումը։

Վթարի պատճառները հետաքննվում են։

Երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը դիտարկում է տեղի ունեցածի երկու վարկած, որոնցից մեկը դիվերսիա է։

Նշվում է, որ վթարի հետևանքով տուժել է 5 մարդ, որոնցից երկուսն ուղարկվել են ամբուլատոր բուժման։ Այրվածքներով ևս 2 մարդ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Մեկ հոգի գտնվում է այրվածքների բաժանմունքում, նրա վիճակը միջին ծանրության է։

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն անձնական հսկողության տակ է վերցրել իրավիճակը Բիշքեկի ՋԷԿ-ում, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ասկատ Ալագոզովը։

Նրա խոսքով՝ վթարից հետո նախագահին անմիջապես տեղեկացրել են միջադեպի մասին։ Նա հանձնարարել է հնարավորինս արագ վերացնել արտակարգ իրավիճակի հետևանքները։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները