Երևան +14°
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:00 01-02-2024

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ինչպես կարող են ստանալ նպաստ և դրամական աջակցություն

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ Արցախում տրամադրվող նպաստը այստեղ չեն ստանում,քանի որ բազմաթիվ խնդիրների են բախվում, այդ թվում՝ քաղաքացիության։

Քաղաքացիներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ նպաստ չտրամադրելու համար պատճառաբանել են 1991 թվականին իր ծննդյան վկայականում ՀՀ քաղաքացիության փաստը։

«Ես ծնվել եմ Հայաստանում, բայց 6-7 տարեկանից տեղափոխվել ենք Արցախ, առաջին անձնագիրս այնտեղ եմ ստացել՝ 070 կոդով։ 4 երեխաներս Արցախում են ծնվել, ամուսինս Արցախից է, բայց հիմա ինձ ասում են՝ քեզ չի հասնում նպաստ, ծննդյան վկայականով ՀՀ քաղաքացի ես, ավտոմատ երեխաներն էլ են ՀՀ քաղաքացի»,- դժգոհել էր բռնի տեղահանված բազմազավակ մայրը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին ասաց, որ հարցի առաջին մասը՝ քաղաքացիությունը, վերաբերում է Միգրացիայի ծառայությանը, ինչ վերաբերում է նպաստների տրամադրմանը, մանրամասներ ներկայացրեց։

«Մեզ մոտ նպաստների համակարգը որևէ կերպ փոխկապակցված չէ քաղաքացիության հետ, ընդամենը անձը պետք է ունենա հաշվառում՝ բնակվելու իրավունք։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման համար օրենսդրությամբ, ինչպես մնացած բոլոր դեպքերում, այսինքն՝ ինչպես ՀՀ քաղաքացիներին, պահանջվում է ունենալ հաշվառում ՀՀ բնակության վայրի հասցեում։ Եթե կա այդ հաշվառումը, ապա նպաստների տրամադրման հետ կապված որևէ այլ պահանջ չի ներկայացվում»։

Նրա խոսքով՝ նույն ձևով տրամադրվում է նաև մայրության և խնամքի նպաստները․

«Մայրության և երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրամադրելու մի պայման ունենք։ Քանի որ Արցախից ստացել ենք իրենց տեղեկատվական բազաները, ստուգում ենք,որ օրինակ՝ այս երեխայի ծննդյան կապակցությամբ ԼՂ-ում նշանակված և վճարված չլինի այն։

Ինչ վերաբերում է խնամքի նպաստին, ապա ունենք արդեն իսկ նշանակված խնամքի նպաստներ, վճարման ուղարկված խնամքի նպաստներ, որ վճարել ենք տեղահանված մեր հայրենակիցներին։ Մարդիկ դիմում են գրել, նշանակել ենք, ուղարկել ենք վճարման։ Նշեմ, որ խնամքի նպաստի համար տրամադրված գումարի չափը որևէ կապ չունի բռնի տեղահանված է, թե ՀՀ քաղաքացի։ Նպաստի չափը հետևյալ կերպ է սահմանվում՝ տվյալ ամսվա 1-ի դրությամբ, եթե մայրը գտնվում է խնամքի արձակուրդում, ապա վճարում ենք 37․500 դրամ։ Եթե մայրը չի գտնվում խնամքի արձակուրդում՝ չի աշխատում, կամ աշխատում է, բայց չի գտնվում խնամքի արձակուրդում, պարզապես դուրս է եկել աշխատանքից, ապա նրա խնամքի չփը 31․600 դրամ է»։

Ինչ վերաբերում է 3 և ավելի երեխա ունեցող անձանց 50․000 դրամական աջակցությանը, նախարարության աշխատակիցն ասաց։
«Դա պետական նպաստ չէ,այլ դրամական աջակցություն։ Այն միակ դրամական աջակցությունն է,որ տրամադրվում է 2022 թվականից հետո ծնված երեխաներին, եթե ծնողները ՀՀ քաղաքացի են։ Ձեր բերած օրինակում իրենք ՀՀ քաղաքացի են, հաշվառման դեպքում, որևէ խնդիր չի լինի։
Պայման առաջին, 3-րդ կամ հաջորդ երեխան պետք է ծնված լինի 2022 հունվարի 1-ից հետո։
Պայման 2-րդ, ծնողներից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։
Պայման 3-րդ, ծնողները և երեխաները պետք է հաշվառված լինեն ՀՀ-ում բնակության վայրի հասցեում և գտնվեն ՀՀ-ում»,- ընդգծեց նախարարության աշխատակիցը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

13:05 Սամվել Ալեքսանյանի կինն ու աղջիկները, «Մարիաննայի» և «Վիվառոյի» սեփականատերերը․ Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքի մասնակիցները
09:00 Գիշատիչների խնջույք. ինչո՞ւ է փող հավաքում Աննա Հակոբյանը  
18:15 «Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
08:35 Լույս չի լինի Երևանի և մարզերի հետևյալ հասցեներում
19:31 Եթե հանդուրժենք, վաղը Հայոց այբուբենն ու Մեսրոպ Մաշտոցին սպառնալիք կհամարեն․ Վահագն Չախալյան
10:30 44-օրյայի զոհերի անունները թաքցնող ՔՊ-ն խոսում է 1.5 մլն ցեղասպանվածներին նույնականացնելուց
13:29 Կհորդորեմ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն, դա մեղք է. ՔՊ պատգամավոր
12:30 Տուգանքի փողը ես եմ մուծելու. Վարդան Ղուկասյանը հայտարարել է փողոցային պայքարի մեկնարկի մասին
17:45 Աննա Հակոբյանը թքած ունի օրենքի վրա․ նա երթևեկում է պլյոնկած ավտոմեքենայով
18:30 Որ ոչ ոք գլխի չընկնի․ Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել